22 Հուլ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ

Փարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ

Փարիզում ամերիկացի զբոսաշրջիկից գողացվել է շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդերով ճամպրուկը․ հայտնում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի՝ 45-ամյա միլիարդատերը, որը կարողություն է կուտակել բժշկական տեխնոլոգիաների ոլորտում առևտրի շնորհիվ, հուլիսի 19-ի երեկոյան Նիցցայից ժամանել է Փարիզի Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայան։ Նա նախատեսում էր մնալ Ելիսեյան դաշտերի հարևանությամբ գտնվող Four Seasons հյուրանոցում։ Օդանավակայանում նրան դիմավորել է մասնավոր ընկերության աշխատակցուհին, որը պետք է տեղափոխեր ուղեբեռը հյուրանոց։

Հյուրանոց հասնելուց հետո զբոսաշրջիկը որոշել է զբոսնել քաղաքում, իսկ երեկոյան, վերադառնալով իր համար, հայտնաբերել է, որ երեք ճամպրուկից այնտեղ են միայն երկուսը։ Երրորդը, որը նա տեղափոխում էր որպես ձեռքի ուղեբեռ և առաջինն էր հանձնել ուղեկցող աշխատակցուհուն օդանավակայանում, անհետացել էր։

Տեսահսկման տեսախցիկների արձանագրությունները ցույց են տվել, որ ավտոմեքենայից իջեցվել են միայն երկու ճամպրուկ, ուստի, նախնական տվյալներով, երրորդը կորել կամ գողացվել է դեռևս օդանավակայանում։

Տուժածի խոսքով՝ անհետացած ճամպրուկում եղել է 800 հազար եվրո արժողությամբ մատանի, ինչպես նաև մի շարք այլ թանկարժեք զարդեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլն եվրոն։

Մասնավոր ընկերության աշխատակցուհին հարցաքննվել է ոստիկանության կողմից, սակայն Le Parisien-ը չի հայտնում, թե ինչ ցուցմունք է նա տվել։ Ընկերությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանել դեպքը։ Գործի քննությունը հանձնարարվել է Վալ-դ’Ուազ դեպարտամենտի ոստիկանությանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026