
Չինացի 2 մաթեմատիկոս արժանացել է մաթեմատիկայի բարձրագույն մրցանակի՝ ավելի քան 1 դար չլուծվող խնդիրների լուծման համար
Չինաստանից երկու գիտնական առաջին անգամ դարձել է մաթեմատիկայի աշխարհի բարձրագույն մրցանակի՝ Ֆիլդսյան մրցանակի (Fields Medal) դափնեկիր․ գրում է BBC-ն։
Այս տարի Ֆիլդսյան մրցանակը, որը հաճախ անվանում են մաթեմատիկայի «Նոբելյան մրցանակ», շնորհվել է չորս գիտնականի՝ Հոն Վանին և Յու Դենին՝ Չինաստաից, Ջոն Փարդոնին՝ ԱՄՆ-ից և Ջեյքոբ Ցիմերմանին՝ Կանադայից։ Դափնեկիրներից յուրաքանչյուրը ստացել է 15.000 կանադական դոլար (10.500 ԱՄՆ դոլար)։
Չինացի գիտնականները պարգևատրվել են ավելի քան մեկ դար մաթեմատիկոսներին հուզող, չլուծված խնդիրների լուծման համար։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում դասավանդող 35-ամյա Վանը երրորդ կինն է, որն արժանացել է հեղինակավոր մրցանակին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հինգշաբթի ԱՄՆ-ում՝ մի ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունն ավելի ու ավելի մեծ մարտահրավեր է նետում մարդու կարողություններին։
Ֆիլդսյան մրցանակաը շնորհվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ մինչև 40 տարեկան բացառիկ նվաճումներ ունեցող մաթեմատիկոսներին։


