24 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ Թրամփ

Չինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Չինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին։

«Հետևաբար, երկու խոշոր երկրները, որոնց մասին հաճախ խոսում են մարդիկ Իրանի համատեքստում, իմ կարծիքով, որևէ կերպ ներգրավված չեն Թեհրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու գործում»,- Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ եթե այդ երկրներն իսկապես ռազմական աջակցություն ցուցաբերեին Իրանին, դա կվնասեր հենց իրենց շահերին։ «Եթե նրանք դա անեին, դա նրանց համար շատ վատ հետևանքներ կունենար։ Անկասկած, դա չէր բխի նրանց շահերից»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հավաստիացրել է իրեն, որ «ոչ մի պարագայում» թույլ չի տա զենք փոխանցել կամ վաճառել Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Թրամփի խոսքով՝ այդ հայտարարությունը վերաբերում էր նաև չինական ընկերություններին։

«Ես հավատում եմ Սի Ծինփինի խոսքին։ Եվ ես նույնպես նրան շատ մեծ ծառայություններ եմ մատուցում»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, իրեն ասել է, որ Ռուսաստանը զենք չէր վաճառի Իրանին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026