
Եթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր կարծիքով Խորհրդային Միությունը Միացյալ Նահանգների համար ամենավտանգավոր հակառակորդն էր։
«Կարծում եմ՝ Խորհրդային Միությունը Միացյալ Նահանգների ամենավտանգավոր հակառակորդն էր»,-ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանը կրկին վերածվի Խորհրդային Միության, ապա Միացյալ Նահանգները ստիպված կլինի միաժամանակ դիմակայել և՛ Չինաստանին, և՛ Խորհրդային Միությանը։
«Եթե Ռուսաստանը կրկին դառնա Խորհրդային Միություն, ապա դուք կունենաք Չինաստանն ու Խորհրդային Միությունը»,- ընդգծել է նա։


