27 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խավարասերների շարժման» ցույցերից հետո Հնդկաստանի վարչապետը նախաձեռնել է քննական համակարգի բարեփոխումներ

«Խավարասերների շարժման» ցույցերից հետո Հնդկաստանի վարչապետը նախաձեռնել է քննական համակարգի բարեփոխումներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կիրակի հայտարարել է ՏՏ ոլորտի գործարար Նանդան Նիլեկանիի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին․ խումբը կզբաղվի երկրի քննական համակարգի համապարփակ բարեփոխումներով․ գրում է Reuters գործակալությունը։

Որոշումն ընդունվել է քննությունների հարցաթերթիկների արտահոսքի պատճառով երկրում սկսված բողոքի ցույցերի ֆոնին։

«Մեր քննական համակարգը պետք է լինի վստահելի և թափանցիկ, ինչպես նաև առավելագույնս օգտվի տեխնոլոգիաների հնարավորություններից», – Instagram-ում գրել է Մոդին՝ հավելելով, որ երկուշաբթի խորհրդարանին կներկայացվի քննությունների հարցաթերթիկների արտահոսքի դեմ պայքարին ուղղված նոր օրենսդրական նախագիծ։

Մոդին հավելել է, որ նախատեսվող քայլերը կխստացնեն օրենսդրությունը և ավելի խիստ պատիժներ կսահմանեն պատասխանատուների համար։

Սա շաբաթ կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականից հետո Մոդիի առաջին հրապարակային մեկնաբանությունն էր։ Շաբաթներ շարունակ բողոքի ցույցեր իրականացրած «Խավարասերների շարժումը» (Cockroach movement) շաբաթ հայտարարել է ակցիաների դադարեցման մասին՝ նշելով, որ իրենց պահանջները բավարարվել են։

Ակցիաների առիթը Հնդկաստանի բժշկական քոլեջների ընդունելության և պետական ծառայության անցնելու համար ամենամրցակցային քննություններից մի քանիսի հարցաթերթիկների հնարավոր արտահոսքի վերաբերյալ հանրային զայրույթն էր։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026