
Կինոթատրոններից այն կողմ․ Նոլանի «Ոդիսականը» խթանել է Հոմերոսի պոեմի վաճառքը և մեծացրել հունարենի նկատմամբ հետաքրքրությունը
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» շարունակում է փայլուն արդյունքներ գրանցել համաշխարհային կինովարձույթում՝ ընդամենը երկու շաբաթում ապահովելով ավելի քան 650 միլիոն դոլարի հասույթ։ Կինոնկարը շուտով կարող է հատել 1 միլիարդ դոլարի շեմը․ գրում է Euronews-ը։
Ֆիլմի ազդեցությունը, սակայն, տարածվում է կինոաշխարհից դուրս։ Էկրաններին հայտնվելուց ի վեր կինոնկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմի նկատմամբ՝ մարդկանց դրդելով կարդալ այն և սովորել հունարեն։
Հաղորդվում է, որ այս տարի, 2025 թվականի համեմատ, Մեծ Բրիտանիայում Հոմերոսի պոեմի վաճառքներն աճել են 70 տոկոսով։ Ֆրանսիայում հուլիսի կեսերին Spotify-ում պոեմի աուդիոտարբերակի օրական լսումների ժամերը նախորդ ամսվա համեմատ աճել են ավելի քան 752 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում գրքի վաճառքներն այս տարվա սկզբից ավելացել են 76 տոկոսով։
Ֆիլմը նաև խթանել է մարդկանց՝ հունարեն սովորելու ցանկությունը։ Ըստ Google Trends-ի տվյալների, որոնք ներկայացրել են Preply-ն և The Times-ը՝ «սովորել հունարեն» արտահայտությամբ որոնումները վերջին երկու շաբաթում աճել են 5000 տոկոսով։


