30 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում անգամ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջանում անգամ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր․ Վարդան Ոսկանյան

Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Telegram-ի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։

Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում»,- նշում է իրանագետը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026