
Հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներ
Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») կոչով պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներ՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթ։
Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ճակատագրին, որոնք շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր գտնվում է ադրբեջանական գերության մեջ։


