
Բնապահպանության տեսչական մարմինը ծառահատումների դեպքով ՔԿ հաղորդում է ներկայացրել
2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ․ տեղեկանում ենք ԲԸՏՄ-ից։
«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։


