
Մշակութային ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ․ «Գոյ» թատրոնը լուծարում են
Այսօր առավոտյան Գոյ թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանն ասել է, որ խաղաղ քաղաքացիական հավաք են կազմակերպել։ Բողոքի ակցիայի պահին թատրոնի նորանշանակ տնօրենը, հաշվապահը և իրավաբանը ԿԳՄՍ ներկայացուցիչների հետ քննարկման էին: Փաստաբանը անակնկալ ձևով տեղեկացել է, որ լիազորությունները դադարեցված է։ Տնօրենն էլ հրաժարվել է խոսել լրագրողների հետ՝ ասելով՝ օրեր անց հանրային քննարկում կլինի։