
Արևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն Մասկ
Իլոն Մասկը ուշադրություն է հրավիրել Եվրամիության երկրներում առկա ժողովրդագրական ճգնաժամին՝ նախազգուշացնելով Արևմուտքի բնակչության հնարավոր կրճատման և նույնիսկ վերացման վտանգի մասին։
«ԵՄ 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Նրանք շարժվում են դեպի վերացում»,- գրել է Մասկը X սոցիալական հարթակում։
Այսպես նա արձագանքել է ՄԱԿ-ի հրապարակած պտղաբերության վիճակագրությանը, ըստ որի՝ աշխարհի խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում, 1950 թվականից ի վեր ծնելիության գործակիցը շարունակաբար նվազում է։


