
ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ․ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունները՝ կետերով
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։
Բաղայիի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- Այս պահին Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չի վարում, իսկ Օմանի հետ բանակցությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը։ Դրանց նպատակն է սահմանել ժամանակավոր երթուղի, որը կապահովի Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։
- Քանի դեռ պահպանվում է ծովային շրջափակումը, և շարունակվում են Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա։
- ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ։ Վերջին հինգ ամիսների ընթացքում ականատես եղանք, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում մեծացրել է անկայունությունը։
- Պակիստանը միջնորդի դեր է կատարում Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներում․ Քաթարը նույնպես աջակցություն է ցուցաբերում։ Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և Չինաստանը կիսում է մեր մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ի հակամարտային վարքագծի սրման հետ։ Մեր չինացի բարեկամները ջանքեր են գործադրում իրավիճակի սրումը կանխելու համար, սակայն նոր միջնորդի ներգրավումը ճիշտ չի լինի։


