04 Օգս
2026
38° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ու ՔՊ-ն ժողովրդին լարում են մեր դեմ, որպեսզի կարողանան Ադրբեջանի պահանջները բավարարել․ Իշխան Սաղաթելյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Փաշինյանն ու ՔՊ-ն ժողովրդին լարում են մեր դեմ, որպեսզի կարողանան Ադրբեջանի պահանջները բավարարել․ Իշխան Սաղաթելյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Բացառում եմ մեր մասով, որ կմիանանք ՔՊ-ի՝ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությանը, պարզապես բացառում եմայսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։  

«Տեսեք՝ ինչ է տեղի ունենում, իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարել Ադրբեջանի պահանջները: Այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարել Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում՝ ինքը կոչ է անելու, ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեզ վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին, և այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների միջոցով դա անել, իմիջիայլոց այս բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով»,-ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ իշխանությունն ուզում է այդ քայլերով երկրում կոտրել դիմադրությունը, ոչնչացնել դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։

Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում դրան հակազդել՝ հարցին  նա պատասխանեց«Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով, ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չէ փոփոխության հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում, Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո՛, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ «ՈՉ»-ի ճակատ ստեղծելն անհրաժեշտություն է»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026