06 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ԲԿ-ներից մեկում փրկել են ջրահեղձ եղած 5-ամյա տղայի

Երևանի ԲԿ-ներից մեկում փրկել են ջրահեղձ եղած 5-ամյա տղայի

Երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հերթական հրաշքն է տեղի ունեցել․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից «ջրահեղձություն, ասպիրացիոն համախտանիշ, շնչական անբավարարություն վիճակ՝ սիրտ թոքային վերակենդանացումից հետո» ախտորոշմամբ տեղափոխվել է տղա երեխա։

Տեղում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ցուցաբերելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, անհետաձգելի միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն ներկա պահին նրա վիճակը գնահատվում է ծանր-կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր պետք է մնա բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի տներից մեկից, որտեղ հանգստանալիս են եղել, և երեխային հայտնաբերել են լողավազանում, գլխիվայր, ապա կարողացել են շատ արագ տղային դուրս բերել ջրից, ով գտնվել է անգիտակից, կապտած վիճակում, շնչառությունը բացակայել է, իսկ տեղում արդեն ծնողների կողմից կատարվել է սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն են տվել, իսկ հետո շտապօգնությունը տեղափոխել է երեխային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան 5 տարեկան է, նա Բելգիայի քաղաքացի է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026