
Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ և պատրաստել է առաջարկների փաթեթ․ Սիբիհան՝ Բայրամովին
Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ և ադրբեջանական կողմի համար պատրաստել է առաջարկների փաթեթ․ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Սիբիհան նաև ընդգծել է, որ Ադրբեջանը «կարևոր դեր է խաղում» տարածաշրջանում, և նրա ձայնը պատերազմի դադարեցման ջանքերում մեծ նշանակություն ունի։
Նա նաև Ադրբեջանի դերը «ռազմավարական» է անվանել ամբողջ Եվրոպայի համար՝ էներգետիկ անվտանգության առումով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը որակել է արդյունավետ՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսանկյունից։


