06 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անիրավ այս դատն ուղղված է Եկեղեցու միլիոնավոր զավակների և բոլոր հայ քրիստոնյաների դեմ․ հայտարարություն

Անիրավ այս դատն ուղղված է Եկեղեցու միլիոնավոր զավակների և բոլոր հայ քրիստոնյաների դեմ․ հայտարարություն

Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ․ հայտարարություն է տարածել «5 իրավապաշտպանների նախաձեռնությունը»՝ անդրադառնալով վաղը կայանալիք դատական նիստին, որի ժամանակ քննվելու է Գարեգին Բ կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին առնչվող քրգործը։

«Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բոլոր հայրենակիցներին կոչ է անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026