07 Օգս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ձերբակալել են 104 անձի՝ ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար

Թուրքիայում ձերբակալել են 104 անձի՝ ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար

Թուրքիայի իրավապահ մարմինները 30 նահանգում ձերբակալել են 104 անձի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար․  ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի՝ X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ։

«Հետաքննությունը պարզել է, որ նրանք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին՝ կազմակերպության հետ կապված անձանց և կեղծ բարեգործական հիմնադրամների միջոցով, ինչպես նաև զբաղվել են ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ սոցիալական ցանցերում», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են, ի թիվս այլ վայրերի, Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում, Կոնիայում և այլ նահանգներում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026