
Սարյան փողոցի տներից մեկում գազի կաթսան նորոգելիս՝ պայթյուն է եղել․ 55-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 00։10-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18 հասցեում կաթսայի պայթյունի հետևանքով դեմքի, զույգ ականջների, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ս․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա աշխատանքներն իրականացրել է ոչ աշխատանքային ժամի և չի կրել պաշտպանության միջոց հանդիսացող հանդերձանքը, իսկ վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ կաթսան վերանորոգելու նպատակով այցելել է նշված հասցե, որտեղ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն, և ստացել է այրվածքներ»,- նշում է կայքը։


