
Երևանի կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ օդը թույլատրելիից աղտոտ է եղել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,
- Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,
- Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին։


