08 Օգս
2026
36° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանցահենները նոր «շահավետ առաջարկ» են գործի դրել․ ՆԳՆ-ից զգուշացնում են

Ցանցահենները նոր «շահավետ առաջարկ» են գործի դրել․ ՆԳՆ-ից զգուշացնում են

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը․ տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։

«Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15․000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է։

Եթե արդեն մուտքագրել եք տվյալները, անհապաղ զանգահարեք բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել հաշիվն ու ​անմիջապես փոխեք օնլայն բանկինգի գաղտնաբառը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026