11 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ գործով է դատարանը հարցաքննելու Հայրենական պատերազմի 103-ամյա վետերանին․ Aravot.am

Ի՞նչ գործով է դատարանը հարցաքննելու Հայրենական պատերազմի 103-ամյա վետերանին․ Aravot.am

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 11-ին, շարունակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործով դատական նիստը․ գրում է Aravot.am-ը։

«Այսօր նախատեսված էր գործով վկա Ռոզալյա Աբգարյանի հարցաքննությունը, սակայն վերջինիս առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը չի կայացել։ Որոշվել է հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով հաջորդ դատական նիստին։

Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը մեղադրվում է այն բանում, որ, լինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ և հանդես գալով նշված կուսակցության անունից, Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը, նպատակադրվել է բարեգործության անվան տակ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի Ռոզալյա Աբգարյանին նվիրել հեռուստացույց։ Սակայն 2026 թվականի մարտի 20-ին՝ ժամը 13:48-ի սահմաններում, Սիմոն Եսայանից տեղեկանալով, որ Ռոզալյա Աբգարյանն ունի հեռուստացույց, Սիմոն Եսայանի խորհրդով՝ հեռուստացույցի փոխարեն բարեգործության անվան տակ անհատույց պայմանով խոստացել և վերջինիս միջոցով Ռոզալյա Աբգարյանին տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը»մ,- գրում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026