12 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատում է աջակցությունը Հայրապետին․ հայտարարություն

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատում է աջակցությունը Հայրապետին․ հայտարարություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները. ասված է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունում։

«Սակայն վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությամբ մեր պատմությունը առերեսվում է իր պատմության թերևս ամենանվաստացուցիչ և անպատվաբեր փաստի հետ, ինչը հազարամյակների ընթացքում չի ունեցել իր նախադեպը։ ՀՀ սահմանադրության բացահայտ խախտմամբ ապօրինաբար հարուցվել է քրեական վարույթ և նախաձեռնվել է դատական գործընթաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան մի շարք հոգևորականների նկատմամբ։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

Կոչ ենք անում դատաիրավական համակարգին չենթարկվել օրվա իշխանությունների կողմից նախանեռնած և իրականացվող խարդավանքներին, ինչն ուղղակիորեն մաս է կազմում թշնամու հայակործան ծրագրին։Նաև կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պահպանել ազգային միասնությունը և անսակարգ համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր առաքելության շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026