
Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան
Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:
Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան կալանավորման որոշմամբ` Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։


