22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանն Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցելու. հայտարարություն

Եվրախորհրդարանն Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցելու. հայտարարություն

Եվրախորհրդարանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցի։ Այս մասին ասվում է եվրոպական առաջատար պատգամավորների մամուլի հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։

«Եվրախորհրդարանը չի հետևելու այս ընտրական գործընթացին և, համապատասխանաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ էլ դրանից հետո հրապարակվող արդյունքները։ Եվրախորհրդարանի ոչ մի պատգամավոր իրավասու չէ իր անունից դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ պատգամավոր որոշի մեկնաբանել այս ընտրությունները, նա դա կանի իր նախաձեռնությամբ և ոչ մի դեպքում չպետք է ներկայացնի Եվրախորհրդարանը կամ պարտավորվի որևէ հայտարարություն կամ գործողություն կատարել:

Հայտարարությունը ստորագրել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ժողովրդավարության և ընտրությունների համակարգմանն աջակցող Եվրախորհրդարանի խմբի համանախագահ Դեյվիդ Մաքալիսթերը և Զարգացման հանձնաժողովի նախագահ Թոմաս Թոբը։