14 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու համար

«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու համար

Օգոստոսի 1-ին ֆիզիկական ներգործության դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 19:30-ին կանաչ գույնի «Mustang» և մոխրագույն «Nissan» մակնիշի ավտոմեքենաներով Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում մի խումբ անձինք մոտեցել են վերանորոգման կետի աշխատակցին և հայտնել, որ պետք է «Mustang»-ի անվադողերը ստուգվեն, ապա նորոգելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի անձինք (թվով 5 հոգի) քաշքշել են ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակցին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ։

Ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանն է։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026