
Օրեր անց Արեգնազ Մանուկյանի՝ հոգեբանական խոշտանգման ենթարկվող դստեր 13-ամյակն է․ հայտարարություն
Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին․ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների:
Հայաստանում սահմանադրական և Մարդու իրավունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին:
Օգոստոսի 19-ին Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց՝ դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման:
Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական, ու, առհասարական, մարդկային պարտքն է»,- նշել է նա:


