
Խառը ծածկռտուք էջմիածնում՝ երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև
Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր՝ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք վիճաբանում, հայհոյում ու հարվածում են միմյանց. հայտնում են ՆԳՆ-ից։
«Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի (диспетчер – խմբգ․) և ուղևորի միջև։
Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և նախ տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա՝ նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


