
Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի են կազմակերպել․ արձանագրվել է 13 դեպք
Օգոստոսի 15-ին հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` որոշ քաղաքացիներ, առանց իրավական հիմքերի, վճարովի ավտոկայանատեղի են կազմակերպել․ տեղեկացնում են ՆԳ նախարարաությունից։
«Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ կազմվել է 13 արձանագրություն։
Վերոհիշյալ միջոցառումները լինելու են շարունակական, ուստի քաղաքացիներին հորդորում ենք թույլ չտալ վարչական իրավախախտման դեպքեր՝ հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ»,- զգուշացնում են իրավապահ կառույցից։


