
Մեծ Բրիտանիան մտադիր է ավելի խորացնել պաշտպանական համագործակցությունն Ադրբեջանի հետ
«Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության ոլորտներում, և այս համագործակցությունը երբեք այսքան ուժեղ չի եղել»․ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
«Աջակցելով Ադրբեջանի սեփական կարողությունների զարգացմանը՝ մենք հանձնառու ենք խորացնել պաշտպանական համագործակցությունը՝ բրիտանական փորձագիտության, ավելի սերտ պաշտպանական կապերի և համագործակցության նոր հնարավորությունների միջոցով», – նշել է դեսպանը։
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում ավելի լայն տարածաշրջանում կայունության խթանման գործում, և դա մեծ նշանակություն ունի Մեծ Բրիտանիայում անվտանգության հիմքերի ձևավորման առումով։


