
Արժանապատվությունը պետք է առաջնային դարձնենք․ իրավապաշտպանն անդրադարձել է Չալաբյանի դատին
Դատավոր Դավիթ Բալայանն այսօր վերացրեց շուրջ երկու ամիս անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը՝ չկիրառելով որևէ այլ խափնման միջոց․ Facebook-ի իր էջում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մինչ որլոշումը Չալաբյանը հանդես եկավ խոսքով հայացքն ուղղելով մեղադրողին՝ «ինչպե՞ս կարելի էր այս մեղադրական եզրակացության տակ ստորագրել», «ես չեմ ստորագրել» արձագանքեց մեղադրողը։ Արձագանքեց նաև դատավորը՝ դիմելով Չալաբյանին․ «Դուք ինձ նայեք, մեղադրողին մի նայեք, այստեղ որոշումները ես եմ կայացնում»։ Եվ Չալաբյանը անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատավորի մասնագիտական արժանապատվության նմուշներից է սա։ 2023-ին, երբ Չալաբյանն էլի ապօրինի հետապնդվում էր, դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, այս դեպքում մասնագիտական արժանապատվության մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Այսօրվա խնդիրը հենց մեր արժանապատվության հարցն է, և բոլորս պետք է պայքարենք այն առաջնային դարձնելու համար»,- նշում է նա։


