21 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՆԳՆ-ին

«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՆԳՆ-ին

Մինչ իրավապահ համակարգը պայքար է մղում զենքի ապօրինի շրջանառության դեմ, քրեական հեղինակություններից մեկը դատարանի միջոցով փորձում է ոստիկանների ձեռքից փրկել իրեն պատկանող զենքերը. գրում է shamshyan.com-ը։

«Դատական համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ընդդեմ Ներքին գործերի նախարարության եւ պահանջում է, որպեսզի դատարանը ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության 24.03.2026թ-ի թիվ 7000001316 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչի ։

Դատելով իրավիճակից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Բանդուրյանը ոստիկանության «ձեռքից» փորձում է փրկել Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքը, որը ոստիկանությունը փորձում է առգրավել»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ