
«Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ իրավապաշտպան
Դե ֆակտո ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«1) այս փաստն ինքնին բավարար է՝ փաստելու, որ «իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից։
2)խուզարկությունը թույլատրելու որոշում կայացրած դատավորը (չգիտեմ էլ ով է) առերևույթ կատարել է հանցանք։
3)Լևոն Քոչարյանի հնչեցրած բնութագիրը ճիշտ էր. ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում»,- գրել է Մելիքյանը։


