
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում մի քանի տասնյակ հասցեներում
Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում Լևոն Քոչարյանի բնակարանում, իսկ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»․ ABC Media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։


