26 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը բախվում է ընդդիմության հետապնդումների նոր ալիքի․ մամուլի ամփոփում

Հայաստանը բախվում է ընդդիմության հետապնդումների նոր ալիքի․ մամուլի ամփոփում

Հայաստանը կառավարության և ընդդիմության միջև բախման նոր փուլ է ապրում։ Իրավապահ մարմինները ձերբակալել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն՝ Սեդրակին, և խուզարկել են նախկին առաջնորդի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։ Եվ սա ակնհայտորեն վերջը չէ. ուժային գործողությունները կարող են ազդել նաև այլ ընդդիմադիր պատգամավորների վրա. գրում է «Известия»-ն։

Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները կարծում են, որ սա փորձ է մաքրելու ներքին խաղադաշտը՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցման և սահմանադրական բարեփոխումների նախաշեմին։ Մինչդեռ պաշտոնական Երևանը քրեական գործերը վերագրում է կոռուպցիայի և անօրինական կերպով ձեռք բերված սեփականության դեմ պայքարին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը կայքի հետ զրույցում նշել է, որ միջադեպը 2018 թվականից ի վեր շարունակվող ճնշման հետևանք է։ Նրա գնահատականներով՝ մոտ 50-100 ընդդիմադիր ակտիվիստ ներկայում գտնվում է բանտում կամ տնային կալանքի տակ։ 

«Հայաստանը ժողովրդավարության համակենտրոնացման ճամբար է։ Իր սեփական և եվրոպացի ոստիկաններով», – նշել է նա։

Ռուսական Առաջին ալիքն իրադարձությունների վերաբերյալ պատրաստել է ռեպորտաժ՝ ընդգծելով, որ Հայաստանը բախվում է ընդդիմության նոր հետապնդումների։

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեղադրվում են կոռուպցիայի և այլ աղմկահարույց հանցագործությունների համար։ Սակայն շատերը կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար է։

«КоммерсантЪ»-ը գրում է, որ Փաշինյանն ամրապնդում է իր իշխանությունը։ Նախկին առաջնորդները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին՝ իրենց ընդդիմադիր հայացքների պատճառով։  

Ոմանք կարծում են, որ Մոսկվան միշտ նախկին նախագահներին համարել է հասկանալի և համախոհ առաջնորդներ։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա երբեք Ռուսաստանի կողմնակիցը չի եղել։

Ռուսաստանը դադարել է լինել ռազմավարական գործընկեր և, ակնհայտորեն, Հայաստանի դաշնակից։ Մերձավոր հարևանները, ինչպես նաև ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Թուրքիան կենտրոնական դեր են խաղացել։

Հոդվածագիրը ենթադրում է, որ ՀՀ-ում վերջին իրադարձություններին լուրջ արձագանք չի սպասվում։ Առնվազն՝ առայժմ։ Ըստ երևույթին՝ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում վերադառնալ անցյալ։ Հնարավոր է՝ ապագան նրանց համար ավելի նախընտրելի է, նույնիսկ եթե այն անորոշ է թվում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ