20 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը խիստ զգայուն գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերման վերաբերյալ

Պենտագոնը խիստ զգայուն գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերման վերաբերյալ

ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, դիտավորյալ թաքցվել են և վերաբերում են 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերմանը․ հայտարարել է Պենտագոնի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ստեղծած հանձնաժողովը հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերման ընթացքում ամերիկացի զինծառայողների մահվան հանգամանքները և նաև պարզում է մեղավորներին։

«Մենք համապարփակ հետաքննություն ենք անցկացնում Աֆղանստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Մենք հայտնաբերել ենք այնպիսի տեղեկատվություն, որը չէինք սպասում գտնել», - նշել է Փարնելը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:

Ըստ նրա՝ իր թիմը վերջերս հայտնաբերել է խիստ զգայուն գաղտնի փաստաթղթեր:

«Նյութերը, որոնք պետք է հրապարակվեին, թաքցվել են սեյֆերում՝ բացահայտումից խուսափելու համար։ Այս փաստաթղթերը վերանայելուց հետո պարզ է դառնում, թե ինչու են դրանք թաքցվել», - ընդգծել է Պենտագոնի խոսնակը:

Փարնելը չի մանրամասնել, թե փաստաթղթերում կոնկրետ ինչ հարցեր են բարձրացված։ Նա նշել է, որ տեղեկատվությունը կհրապարակվի հետաքննությունից հետո։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ