
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի․ Ռոբերտ Քոչարյանի դուստր
Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, Instagram-ի իր էջում անդրադարձել է ընտանիքի շուրջ ծավալված իրադարձություններին՝ գրելով․
«Շնորհակալ եմ բոլոր ծանոթ և անծանոթներին ինձ այս օրերին աջակցության խոսքեր գրելու համար։ Հավատացեք՝ դրանք շատ կարևոր են ու տեղին նույնիսկ ամենաուժեղ մարդու համար։ Ես անչափ գնահատում եմ այդ վերաբերմունքն ու ամեն մեկիդ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»։


