
Պուտինի ավտոշարասյան մեջ զենիթային գնդացրով պիկապ է հայտնվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող ավտոշարասյան մեջ զենիթային գնդացրով պիկապ է հայտնվել, ինչին ուշադրություն են դարձրել տելեգրամյան ալիքները։
Դա նկատվել է Վլադիվոստոկում, ուր Պուտինը ժամանել է Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու համար։
Պետդումայի ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Պուտինը սկսել է կանոնավոր այցեր կատարել Ռուսաստանի քաղաքներ։ 2025 թվականի վերջից մինչև ամռան սկիզբ նա ոչ մի տեղ չէր մեկնել՝ բացառությամբ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Վալդայում գտնվող իր նստավայրի։
Հուլիսի 1-ից Պուտինն ավելացրել է իր անվտանգությունն ապահովող Դաշնային պահպանության ծառայության կենտրոնական ապարատի հաստիքակազմը։ Պատերազմի սկզբից ի վեր նա դա արել է արդեն 4-րդ անգամ։


