
Ցավը՝ քաղաքական գործիք․ ո՞ւմ համար են ձերբակալման կադրերը
Գագիկ Խաչատրյանի՝ պատգարակով դատարան բերվելու տեսանյութերը վերջին օրերին լայնորեն տարածվում են իշխանական և իշխանամերձ շրջանակների կողմից։ Սակայն այս պատմությունը միայն նախկին ՊԵԿ նախագահին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման մասին չէ։ 2018-ից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների ձերբակալությունները, կալանավորումները, դատարաններում նրանց առողջական վիճակի վատթարացման տեսարանները պարբերաբար հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։
Մանվել Գրիգորյանից ու դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանից մինչև Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերը և այժմ՝ Գագիկ Խաչատրյանը։ Ի՞նչ նպատակ ունի նման տեսարանների ընդգծված հանրայնացումը։ Արդյո՞ք սա իրավական գործընթացի մասին հանրությանը տեղեկացնելու միջոց է, թե՞ քաղաքական հաղորդակցության ձև, որն ուղղված է հասարակության որոշակի հատվածի էմոցիաներին։ Մանրամասները՝ռեպորտաժում։


