
Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ․ Hetq.am
Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։ Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով․ գրում է Hetq.am-ը։
Այդ դեղամիջոցներն աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝
- «Բոտուլաքս» (Botulax) – 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի,
- «Ֆորտոքս» (Fortox) – 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի,
- «Մեդպորտ» (Medport) – 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։
Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։
Օրինակ՝ «Medest» բժշկական կենտրոնն իր էջում նշել է, որ օգտագործում են «Դիսպորտ» պրեպարատը։
Մեկ այլ՝ «Դավիդյանց» կլինիկայի էջում տեսնում ենք, որ բոտուլինոթերապիայի համար առաջարկում են «Կանիտոքս» դեղամիջոցը, որը նույնպես Հայաստանում գրանցված չէ։
Կոսմետոլոգիական և բժշկական ծառայություններ մատուցող «ELGA» անվանումով ֆեյսբուքյան էջը ևս առաջարկում է բոտուլինոթերապիա իրականացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնք Հայաստանում գրանցում չունեն՝ «Դիսպորտ», «Բոտոքս», «Քսեոմին», «Ռելատոքս»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


