06 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ

Իրանը սկսել է պատժամիջոցներ կիրառել Միացյալ Նահանգների դեմ. հայտնում է «Ֆարս» գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը սահմանափակումների ցուցակում ներառել է 56 նավթատար՝ դրանք կապելով Հորմուզի նեղուցում սահմանված նավարկության կանոնների խախտումների հետ։ Իրանական կողմը նաև նախազգուշացրել է այդ նավերի հետ համագործակցող ընկերություններին հնարավոր պատժամիջոցների մասին և խստացրել վերահսկողությունը նեղուցում։

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը վերջին օրերին կտրուկ սրվել է։ Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ը հարվածել էղ իրանական երեք նավթատարի՝ հայտարարելով, որ դա պատասխան էր Իրանի կողմից ամերիկյան երկու ռազմածովային նավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակմանը։ Իրանն, իր հերթին, հայտարարել է ամերիկյան և ԱՄՆ-ի հետ կապվող նավերի դեմ գործողությունների մասին։

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ հակամարտության առանցքային կետերից մեկը։ Նեղուցով է անցնում համաշխարհային նավթի և գազի ծովային առևտրի զգալի մասը, իսկ վերջին սահմանափակումներն ու ռազմական գործողությունները լուրջ խափանումներ են առաջացրել նավագնացության ոլորտում։

Թեհրանը միաժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում զիջումների գնալ ԱՄՆ-ի ճնշման ներքո։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր հայտարարել է, որ Իրանի շահերի և անվտանգության դեմ հետագա ագրեսիան կստանա «ավելի արագ, ավելի ծանր և ավելի ցավոտ» պատասխան։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ