08 Սեպ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը փաստացի ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին՝ առանց փոխադարձության որևէ իրավական երաշխիքի․ ռուս պատգամավորներ

Երևանը փաստացի ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին՝ առանց փոխադարձության որևէ իրավական երաշխիքի․ ռուս պատգամավորներ

Եվրոպական հանձնաժողովի խուսափողական դիրքորոշումը Հայաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդության ժամկետների վերաբերյալ անսպասելի չէ. Բրյուսելը ավանդաբար պահանջում է առավելագույն զիջումներ դիմորդներից, բայց սահմանափակվում է «փայլուն հեռանկարների» երաշխիքներով․ ТАСС-ի հետ զրույցում նշել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը։

«Այս իրավիճակում միակ անսպասելի բանը ներկայիս Հայաստանի ղեկավարության անհիմն վստահությունն է նման երաշխիքների նկատմամբ», – նշել է պատգամավորը։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին եվրոպական ինտեգրման նկատմամբ Հայաստանի հանձնառությունը փոխադարձություն չի ստանում։

«Փաշինյանը ոտք է դնում «ուկրաինական խարույկի» վրա։ Երևանը փաստացի ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին՝ առանց փոխադարձության որևէ իրավական երաշխիքի», – նշել է Սլուցկին։

Խորհրդարանականը նաև նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, եվրաինտեգրման իրենց ցանկությամբ, «լուրջ ռիսկի են դիմել վերանայելու Ռուսաստանի հետ իրենց երկարատև համագործակցությունն»՝ այդպիսով թուլացնելով սեփական տնտեսությունը, որը հիմնականում կողմնորոշված է դեպի ռուսական շուկա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ