
Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է Սերժ Ռուշանյանին․ Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին․ Sputnik Արմենիային հայտնել են դատարանից։
Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, որից հետո գործը մակագրվեց նույն դատարանի դատավոր Սորժ Ռուշանյանին։


