
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը կոչ է արել ձերբակալել Նյու Յորքի քաղաքապետին
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը կոչ է արել ձերբակալել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ այցից առաջ «բռնություն հրահրելու» համար։
Նրա կարծիքով՝ Մամդանին «քաոս է սերմանում» և «հարձակումներ է հրահրում» Նեթանյահուի՝ Նյու Յորք այցից առաջ։ Իսրայելի վարչապետի այցն ԱՄՆ նախատեսված է սեպտեմբերի 8-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանի շրջանակում։
«Քաղաքն ունի նոր քաղաքապետ, որը, կազմակերպելու և պատվիրակությանն աջակցելու փոխարեն, բողոքի ցույցերի կոչ է անում՝ փողոցներում ավելի շատ քաոս հրահրելով։ Նա կոչ է արել ձերբակալել մեր վարչապետին, բայց կարծում եմ, որ եթե որևէ մեկը պետք է ձերբակալվի, դա հենց քաղաքապետն է, քանի որ նրա հրահրումը քաղաքում հրեաների վրա հարձակումների պատճառ է դարձել», – նշել է դեսպանը։
Հուլիսին Մամդանին հայտարարել էր, որ ուսումնասիրում է Իսրայելի վարչապետին Նյու Յորքի ոստիկանության կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերի հիման վրա ձերբակալելու հնարավորությունը: Երբ փաստաբանները բացատրել են, որ քաղաքային ոստիկանությունը լիազորություններ չունի ՄՔԴ օրդերը կիրառելու համար, քաղաքապետը կոչ է արել նյույորքցիներին զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել Նեթանյահուի ժամանման դեմ:


