10 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Բիշքեկի քաղաքային դատարանը Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Կամչըբեկ Տաշիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ սահմանելով 2 տարի ժամկետով պրոբացիոն հսկողություն:

Ինչպես հաղորդում է 24kg-ն, այս մասին դատական նիստից հետո հայտարարել է փաստաբան Լաթըպբեկ Նուրալիմովը։

Նրա խոսքով՝ դատարանը մեղադրանքն «Իշխանության բռնի զավթումից» վերաորակել է «Ընտրական իրավունքի խոչընդոտում»։

Նմանատիպ դատավճիռ է կայացվել նաև նախկին գլխավոր դատախազի, խորհրդարանի նախկին խոսնակի և մյուս մեղադրյալների նկատմամբ։

Ավելի վաղ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը Տաշիևին և մյուս մեղադրյալներին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ սահմանելով 3 տարի ժամկետով պրոբացիոն հսկողություն: Դատավճիռը բողոքարկել են և՛ մեղադրողները, և՛ պաշտպանության կողմը։

Դատախազությունը պահանջել է, որ յուրաքանչյուր մեղադրյալ դատապարտվի 9 տարվա ազատազրկման։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ