
Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպման կարևորությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման համար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
Կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները, դրանց զարգացման հեռանկարները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերը։
Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին։ Կողմերը նշել են օգոստոսին Բիշքեկում երկու առաջնորդների հանդիպման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։
Նրանք նաև մտքեր են փոխանակել էներգետիկայի, հաղորդակցության և այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։


