
Հուսիները հասել են ռազմավարական նշանակություն ունեցող կղզի, որը կարող է վճռորոշ դառնալ Իրան-ԱՄՆ պատերազմում․ Reuters
Եմենի՝ Իրանին դաշնակից հուսիները հասել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզի. այս մասին Reuters-ին հայտնել է Եմենի կառավարության 4 աղբյուր։
Սա կարող է ուժեղացնել նրանց վերահսկողությունն աշխարհի կենսական նշանակություն ունեցող նավագնացության ուղիներից մեկի նկատմամբ և է՛լ ավելի մեծացնել էներգակիրների շուկաներին սպառնացող վտանգը Մերձավոր Արևելքում ընդլայնվող պատերազմի պայմաններում։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության երկու աղբյուր հայտնել էին, որ իրենց ուժերը դուրս են եկել Փերիմից, և որ հուսիները գրավել են նաև Կարմիր ծովի ափին գտնվող Դհուբաբ քաղաքը, որը գտնվում է կղզու դիմաց։
Եթե հուսիները լիակատար վերահսկողություն հաստատեն Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ (որը գտնվում է Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցին հակառակ կողմում), դա կարող է վճռորոշ առավելություն տալ Իրանին ԱՄՆ-ի դեմ պատերազմում՝ կրճատելով մատակարարումները երկրորդ խոշոր տարանցիկ միջանցքով և հանգեցնելով նավթի գների կտրուկ աճի։


