
Պաշտոնանկությունների ու նշանակումների նոր ալիք ոստիկանությունում․ մի շարք պետեր ազատվել են
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ ՆԳՆ ոստիկանության համակարգում մի շարք պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ Նրա փոխարեն բաժնի պետ է նշանակվել Պավել Օրդյանը։
Պաշտոնից ազատվել է նաև Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն էլ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նրան փոխարինել է Արտաշես Ալեքսանյանը։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ։
Միաժամանակ, ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, այսօր սպասվում են նաև նոր պաշտոնանկություններ ոստիկանության այլ ստորաբաժանումներում։ Մասնավորապես, փոփոխություններ կարող են լինել համայնքային ոստիկանության տարածքային բաժինների, ինչպես նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչությունների ղեկավարների և նրանց տեղակալների կազմում։


