14 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարսից ծոցի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ի «հուսալիությունից»․ ԶԼՄ-ներ

Պարսից ծոցի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ի «հուսալիությունից»․ ԶԼՄ-ներ

Պարսից ծոցի երկրներն Իրանի հետ հակամարտության ֆոնին հասկացել են, որ ԱՄՆ-ն անվտանգության հուսալի երաշխավորը չէ այլևս։ Ըստ РИА Новости-ի՝ գրում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ պատերազմը հանգեցրել է Պարսից ծոցի միապետությունների միջև ռազմավարական մերձեցման, իսկ տարածաշրջանի երկրների պաշտոնյաները հիմնականում համակարծիք են հետևյալ հարցերում․ Իրանը շարունակում է սպառնալիք լինել, ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներն այլևս հուսալի չեն, տարածաշրջանի կայունությունն էլ դարձել է գոյաբանական նշանակության առաջնահերթություն։

Time-ը նշում է նաև, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, չնայած իրենց առարկություններին, կորոշի տարածաշրջանում հակամարտություն սկսել, ինչի հետևանքները հետագայում չի կարողանա կամ չի ցանկանա վերահսկել։

Ըստ պարբերականի՝ ծոցի երկրներում տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ՝ առանց նախազգուշացման կամ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ