
Ալիևի հերթական կեղծիքը․ «Մենք երբեք պատերազմ չենք մղել անզեն քաղաքացիական անձանց դեմ»
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է մեծ ջանքեր գործադրի թյուրքական աշխարհում, կովկասյան տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու և պաշտպանելու համար»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը հայտարարել է, թե Եվրոպական խորհրդարանը միշտ աջակցել է Հայաստանին, ինչն այդպես է նաև այսօր։
Ադրբեջանի նախագահը, չնայած միջազգայնորեն փաստագրված իրողություններին, հայտարարել է, թե իբր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է «միայն» ռազմական կազմավորումները։
«Մենք երբեք պատերազմ չենք մղել անզեն քաղաքացիական անձանց դեմ», – հայտարարել է նա։
Այդուամենայնիվ, Ալիևը չի մոռացել հավելել, որ այսօր խաղաղություն է հաստատվել, և պատերազմն ավարտվել է:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այս խաղաղությունը երկարատև կլինի: Ամեն դեպքում, սա է Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը», – նշել է նա։


