
Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանի և տարածաշրջանի նոր տեսլականը․ հետկոնֆլիկտային զարգացում և վերականգնում» թեմայով միջոցառում-քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։
«Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ․ Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Այդ կառույցի փոխնախագահի տնից ճամպրուկներով միլիոնավոր դոլարներ են առգրավել, սակայն այդ ամենը կոծկվել է»,- նշել է Ալիևը։
Դեռ 2017 թվականին բացահայտվել էր, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է փոխանցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամների՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին քննադատական զեկույցները կանխելու և Բաքվին ձեռնտու որոշումներ անցկացնելու համար:


